ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ՝ ՊԱՅՔԱՐԻ ՈՒԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չինաստանի ազգային ազատագրական բանակը միշտ անսասան ուժ կհանդիսանա համաշխարհային խաղաղության համար մղվող պայքարում». Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Ավագ գնդապետ Ան Ցյան

 

1927 թվականի օգոստոսի 1-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը Նանչան քաղաքում միավորեց իր ողջ հեղափոխական ուժերը զինված ապստամբություն սկսելու համար՝ արձակելով առաջին կրակոցը գոմինդանյան ռեակցիոնների դեմ եւ ճանապարհ բացելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության անկախ ղեկավարության համար զինված պայքարի եւ հեղափոխական բանակի ստեղծման գործում։

Վերջին 100 տարիների ընթացքում Չինաստանի ազգային-ազատագրական բանակը կերտվել է պողպատից եւ երկաթից՝ դառնալով հերոսական բանակ, որն անձնուրաց ծառայում է ժողովրդին, դիմակայում բոլոր դժվարություններին եւ գնում հաղթանակի ուղիով։

Չինական բանակի անցյալը, ներկան

եւ ապագան

Իր ստեղծման օրվանից Չինաստանի ազգային-ազատագրական բանակը ջախջախել է երկրի թշնամիներին,  հաղթանակներ տարել ագրարային հեղափոխական պատերազմում, Ճապոնիայի դեմ եւ ազատագրական պայքարում։ Այն ամուր հիմք է դրել նոր Չինաստանի կառուցման համար, որտեղ ժողովուրդը առաջատար դեր է խաղում, եւ հիմնովին շրջել այն իրավիճակը, երբ չին ազգը հետամնաց եւ պարտված էր:

1949-ին ՉԺՀ կազմավորումից ի վեր չինական բանակը մասնակցել է սոցիալիստական հեղափոխությանն ու շինարարությանը, կատարել հայրենիքի, ժողովրդի պաշտպանության իր պարտականությունները, օգնել Կորեային, ինչպես նաեւ բազմաթիվ ինքնապաշտպանական գործողություններ իրականացրել իր սահմանների երկայնքով։

Չինական զինուժը օրենքի սահմաններին համապատասխան անթերի կատարում է իր պաշտպանական պարտականությունները Հոնկոնգում եւ Մակաոյում, արդյունավետորեն հակազդում ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիքներին, պայքարում անջատողական եւ դիվերսիոն գործողությունների դեմ, մասնակցում օտարերկրյա պետությունների հետ ռազմական փոխանակումներին եւ համագործակցությանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին։

Ներկայումս բանակի հեղափոխական արդիականացման մակարդակը շարունակաբար աճում է, իսկ մարտական գործողությունների զսպման ու վարման ունակություններն անընդհատ կատարելագոդծվում են։

Նախկինում մեկ տեսակ ծառայություն ունեցող բանակը վերածվել է հզոր բանակի՝ ինտեգրելով իր մեջ տարբեր տեսակի զորքեր։

Չինաստանի Կոմունիստական կուսակցության XVIII-րդ համագումարից ի վեր չինական բանակը իր առջեւ նպատակ է դրել նոր իրավիճակին համապատասխան ուժեղացնել բանակը, երբ ազգային բանակը, որը ենթարկվում է կուսակցության հրամանատարությունը, կարող է հաղթանակներ տանել պատերազմում եւ ցուցաբերել հմուտ գործելաոճ, ժամանակի հետ առաջ շարժվել եւ նորարարական ռազմավարական ներդրումներ իրականացնել, ինչպես նաեւ ձեւակերպել ռազմական ռազմավարական ուղի՝ նոր իրավիճակին համապատասխան։

Նախագահ Սի Ծինփինը Գութիենում համաժողով անցկացրեց՝ նվիրված ամբողջ բանակի քաղաքական աշխատանքին։ Նա ակտիվորեն ամրապնդեց բանակի քաղաքական կառուցվածքը, անշեղորեն հետամուտ եղավ կուսակցական ոճի եւ մաքուր կառավարության կառուցմանը եւ ղեկավարեց հակակոռուպցիոն պայքարը: Ազգային պաշտպանության եւ բանակի ոլորտում համապարփակ եւ խորը բարեփոխումների խթանումը, նոր կառույցի ստեղծումը, որտեղ ռազմական հանձնաժողովն իրականացնում է ընդհանուր վերահսկողություն, զինվորական օկրուգները մեծ դեր են խաղում մարտական գործողություններում, իսկ զորքի տեսակները ունեն իրենց հիմնական դիրքը բանակաշինության մեջ. այս ամենը հնարավորություն տվեցին իրականացնել ազգային բանակի կազմավորման ձեւի համապարփակ վերակառուցում եւ պատմական քայլ անել դեպի չինական առանձնահատկություններով զինված ուժերի համակարգի կառուցում։ Ազգային բանակը նորացվեց իր կազմով, համակարգով եւ պատկերով։

Մենք հավատարիմ ենք բանակում օրինական կառավարման եւ խիստ կարգապահական հսկողության սկզբունքին՝ նպաստելով բանակի կառավարման մոտեցման հիմնարար փոփոխմանը, մարտական պատրաստականության միասնական հիմնական ստանդարտին՝ ակտիվորեն խթանելով զորավարժությունները եւ մարտական պատրաստությունը, վճռականորեն պաշտպանելով ազգային ինքնիշխանությունը եւ ծովային շահերը: Մենք հաստատակամորեն իրականացնում ենք զարգացման նոր հայեցակարգը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով մարտական պրակտիկային, նորարարական զարգացումներին, համակարգային ձեւավորումներին, ինտենսիվությանը եւ արդյունավետությանը, քաղաքացիական բնակչության հետ փոխգործակցությանը՝ մշտապես բարելավելով ազգային բանակի զարգացման որակն ու արդյունավետությունը։

2022 թվականի հոկտեմբերին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը հստակ բանաձեւ ընդունեց բանակի կառուցման 100-ամյա նպատակի իրականացման վերաբերյալ։ Առաջիկա հինգ տարիներին մենք հաստատակամորեն կիրականացնենք նոր դարաշրջանում ռազմական մտքի զարգացման նոր հայեցակարգը, կիրականացնենք նոր դարաշրջանի նոր ռազմական ռազմավարությունը, հավատարիմ կմնանք Չինաստանի Կոմունիստական կուսակցության բացարձակ ղեկավարությանը ազգային բանակի նկատմամբ, կշարունակենք քաղաքականապես հզորացնել բանակը, հզորացնել բանակը բարեփոխումների միջոցով, կառուցել հզոր բանակ գիտության, տեխնիկայի եւ կադրերի միջոցով, կիրականացնենք բանակի կառավարում օրենքով սահմանված կարգով, կնախապատրաստենք բանակը պայքարներին ու պատերազմներին, ինչպես նաեւ կիրականացնենք բանակի մշտական կառուցում։ Կշարունակենք զարգացնել սպառազինության մեքենայացումը, ինֆորմատիզացումը եւ ինտելեկտուալացումը, կարագացնենք ժամանակակից ռազմական տեսության ներդնումը բանակի կազմակերպման, ռազմական անձնակազմի եւ սպառազինության մեջ՝ շարունակաբար բարձրացնելով պետական ինքնիշխանության, անվտանգության եւ զարգացման շահերի ռազմավարական պաշտպանունակությունը, արդյունավետորեն կատարելով նոր դարաշրջանի ազգային բանակի խնդիրներն ու առաքելությունները։

Աշխարհում խաղաղության եւ զարգացման խթանումը չինական բանակի կարեւոր խնդիրն ու առաքելությունն է։

Չինաստանը միշտ եղել է համաշխարհային խաղաղության կերտողը, իր ներդրումն է ունեցել համաշխարհային գլոբալ զարգացման գործում, եղել է միջազգային կարգի պահապանը, իսկ չինական բանակը՝ համաշխարհային խաղաղության պահպանման հուսալի ուժ։

Միջազգային խաղաղապահ գործողություններին Չինաստանի մասնակցության 33 տարիների ընթացքում իրենց մասնակցությունն են ունեցել չինական բանակի ավելի քան 40 հազար զինվոր, որոնք մասնակցել են ՄԱԿ-ի 25 խաղաղապահ գործողություններին։ Այս գործողությունների ընթացքում հերոսաբար զոհվել է 16 զինվոր։ Չինաստանը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերող երկրորդն խոշորագույն ներդրող երկիրն է եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ամենամեծ թվով  զորքեր ուղարկող երկիրը: Մինչ օրս Չինաստանի բանակը պահպանում է 8000 անձնակազմից բաղկացած խաղաղապահ ռեզերվ, իսկ 2521 չինացի խաղաղապահներ գտնվում են 8 հատուկ խաղաղապահ ստորաբաժանումներում եւ ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ կատարելով իրենց առջեւ դրված խաղաղապահական խնդիրները։ Չինաստանը խաղաղապահ գործողություններին աջակցելու համար ուղարկել է ավելի քան 25 աջակցող եւ ապահովող խմբեր, այդ թվում՝ ավելի քան 7000 զինծառայող: Բացի այդ, մոտ 60 երկրներից ավելի քան 2800 մարդ վերապատրաստվել է Չինաստանում խաղաղապահության, ականազերծման եւ նմանատիպ այլ ոլորտներում: Չինական բանակը նաեւ ակտիվորեն համագործակցում եւ փորձի փոխանակում է իրականացնում ավելի քան 90 երկրների եւ 10-ից ավելի միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ։

ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին չինական բանակի մասնակցության ընթացքում, այդ թվում՝ հրադադարի մոնիտորինգի, իրավիճակի կայունացման, խաղաղ բնակչության պաշտպանության, անվտանգության եւ աջակցության խնդիրներին, չինական զինուժը ակտիվորեն ծառայում է մարդկության ընդհանուր ճակատագրով համայնքի կառուցմանը: Չինական բանակը անկեղծ զգացմունքներով հուսադրում, պաշտպանում է աշխարհը։ Չինական բանակը իր գործողություններով եւ ընդունող երկրի ժողովրդի անկեղծ գովասանքներով ցույց է տալիս իր պատասխանատվությունը՝ որպես խոշորագույն երկիր։

Չինական բանակը, ձգտելով խաղաղության եւ գլոբալ ինտեգրմանը, ծառայում է մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնքի ստեղծմանը եւ շարունակում է հանրային անվտանգության համար անհրաժեշտ ապրանքներ տրամադրել միջազգային հանրությանը: Չինաստանի ռազմածովային նավատորմի ռազմաբժշկական «խաղաղության տապան»  նավը այցելել է Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի նավահանգիստներ՝ ակտիվորեն բժշկական ծառայություններ մատուցելով տեղի բնակչությանը։ Չինաստանի ռազմաօդային ուժերը Հայիթիում, Աֆղանստանում, Պակիստանում եւ այլ երկրներում մարդասիրական օգնության համար օգտագործել են Յուն-20 տրանսպորտային ինքնաթիռը։

2008 թվականից չինական նավատորմը սկսել է ուղեկցորդական առաքելություններ իրականացնել քաղաքացիական նավերի համար Ադենի ծոցում եւ Սոմալիի ջրերում՝ իրականացնելով ծովային ուղիների պաշտպանության եւ ապահովման խնդիրները, որը արդյունավետորեն պաշտպանում են ազգային շահերը եւ միջազգային ծովային ուղիների անվտանգությունը։

Աշխարհում չինական բանակը նոր եւ ավելի մեծ ներդրում է կատարում համաշխարհային խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ ընդհանուր զարգացման խթանման գործում։

Մի կողմից՝ նա վճռականորեն ռազմական գործողություններ է իրականացնում՝ պաշտպանելով ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը, համառորեն համագործակցում եւ հակազդում է որոշ երկրների սադրիչ ելույթներին ու գործողություններին՝ կապված Չինաստանի առանցքային շահերի եւ լուրջ մտահոգությունների, այդ թվում՝ Թայվանի եւ Հարավչինական ծովի խնդիրների հետ, մյուս կողմից՝ այն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային անվտանգության կառավարմանը, կառուցողական երկխոսություն եւ գործնական համագործակցություն է հաստատում այլ երկրների ռազմական ուժերի հետ, մասնակցում է միջազգային զորավարժություններին, լուծում հակամարտություններն ու տարաձայնությունները, բարձրացնում է ճգնաժամային իրավիճակների կառավարման ունակությունն եւ վճռականորեն աջակցում համաշխարհային ռազմավարական կայունությանը:

Չինաստանը մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցումը սահմանում է որպես նոր դարաշրջանում չինական պաշտպանության նոր գլոբալ իմաստ եւ միշտ հանդես է գալիս որպես համաշխարհային խաղաղության կերտող, աշխարհի զարգացմանը նպաստող, միջազգային կարգի պահապան եւ հանրային բարիքների «մատակարար»։ Փաստերը վկայում են, որ Չինաստանը գործընկեր եւ հնարավորություն է աշխարհի բոլոր երկրների զարգացման համար, իսկ չինական բանակը հաստատուն ուժ է համաշխարհային խաղաղության ապահովման գործում։

Չինաստանի եւ Հայաստանի բանակների միջեւ համագործակցության նոր էջ

Վերջին տարիներին Չինաստանի եւ Հայաստանի առաջնորդների ղեկավարությամբ երկու երկրների միջեւ ռազմական փոխանակումները եւ համագործակցությունը շարունակում են զարգանալ։ COVID-19 համաճարակից ի վեր ռազմական շփումներն ու համագործակցությունը նոր փուլ են մտել։ Երկու կողմերը վերսկսել են համագործակցությունը պատվիրակությունների փոխայցելությունների, մասնագիտական փոխանակումների եւ անձնակազմի ռազմական վերապատրաստման ոլորտներում։ Օգտակար հետազոտություններ են իրականացվել այնպիսի ոչ ավանդական ոլորտներում, ինչպիսիք են խաղաղապահությունը եւ ականազերծումը: Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ աշխատել ռազմական ոլորտում՝ ինտենսիվացնելու ռազմավարական խորհրդակցությունները, խորացնելու փոխանակումներն ու համագործակցությունը եւ նպաստելու չին-հայկական պաշտպանական համապարփակ, բազմամակարդակ եւ լայնածավալ համագործակցության նոր մոդելի ձեւավորմանը։

Չինաստանն ու Հայաստանն ունեն հազարամյա քաղաքակրթության հարուստ պատմություն, եւ երկու երկրների ժողովուրդներն աչքի են ընկնում ընկերասիրությամբ, բարությամբ, տոկունությամբ եւ քաջությամբ։ Չինաստանի եւ Հայաստանի զինված ուժերի համագործակցությունը հիմնված է այս մշակույթի, որակների եւ ոգու վրա եւ ունի զարգացման մեծ ներուժ։ Այն մշտապես կամրապնդվի՝ նպաստելով խաղաղության ու կայունության ապահովմանը կովկասյան տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում։

 




Լրահոս