Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր: Նրանց ուղեկցում է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Նրանք դիվանագետներին հեռվից ցույց են տալիս սահմանը, իսկ բեռնատարները գտնվում են ճանապարհին կանգնած:
Նշենք, որ արդեն երրորդ օրն է, որ 400 տոննա հումանիտար բեռով 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում եւ սպասում են ռուսական խաղաղապահների ու ադրբեջանական կողմի արձագանքին, որ մուտք գործեն շրջափակված Արցախ:
ԲԱՆԿ
ՀԱՐՑ. Ո՞րն է MasterCard եւ Visa քարտերի տարբերությունը:
Հարություն Զոհրաբյան (20 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. VISA եւ MasterCard վճարային համակարգերի միջեւ էական տարբերություն չկա:
«Էվոկաբանկ»
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երկու քարտերն էլ միջազգային վճարային համակարգեր են, որոնք գործում են ամբողջ աշխարհում:
ՆՊԱՍՏ
ՀԱՐՑ. Ո՞ւր պետք է դիմի քաղաքացին պետական նպաստ ստանալու համար:
Մանվել Ղազարյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 2 տարեկան երեխա խնամող անձին պետական նպաստ է նշանակվում ԱՀ արդարադատության նախարարության կողմից ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարությանը տրամադրվող՝ ծննդյան պետական գրանցումների մասին տեղեկատվության հիման վրա։
ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 18 տարին չլրացած անձին պետական նպաստ նշանակելու համար պետք է դիմել երեխայի ծնողի կամ խնամակալի մշտական հաշվառման վայրի, իսկ ԱՀ պաշտպանության բանակի շարքերում զինվորական ծառայություն անցնող՝ ԱՀ-ում մշտական հաշվառում չունեցող ծնողի դեպքում՝ նրա ծառայության կամ փաստացի բնակության վայրի՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարության սոցիալական ծառայության տարածքային գործակալություն։