Վրաստանի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել՝ կապված Արևմտյան Վրաստանի Շովի բարձր լեռնային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության հետ, լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Շովիում գրանցված սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Կան մի քանի տասնյակ անհետ կորածներ։
Սողանքի և սելավի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի մուտքի ճանապարհը։ Փրկարարներին հաջողվել է աղետի գոտուց դուրս բերել 210 մարդու։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։