Մայքլ Ջորդանը վաճառել է NBA-ի ակումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը վաճառել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շառլոտ Հորենս» ակումբի վերահսկիչ փաթեթը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ոչ պաշտոնական տվյալներով, գործարքի արժեքը կազմել է 3 միլիարդ դոլար։

Ամերիկյան ակումբը գնել է ներդրողների խումբը, որը գլխավորում են Գեյբ Պլոտկինը և Ռիկ Շնելը: Նրանք կլինեն Hornets Sports & Entertainment ընկերության համանախագահները և ակումբի ղեկավար պաշտոնում 5 տարին մեկ կփոխարինեն միմյանց։

Մայքլ Ջորդանը պահպանել է «Շառլոտի» բաժնետոմսերի ընդամենը փոքր մասը։

NBA-ի 6-ակի չեմպիոն Մայքլ Ջորդանը «Շառլոտը» գնել էր 2010 թվականին՝ վճարելով 275 միլիոն դոլար։




Լրահոս