2 տասնյակից ավելի կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով. ինչ է կատարվում դատախազությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի, հուլիսի 31-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 2-ի, օգոստոսի 3-ի և օգոստոսի 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

1․ Էդգար Արսենյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

2․ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Վարուժան Ղահրամանյանը գործուղվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի հաստիքին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը՝ ներառյալ:

3․ Լալա Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:

4․ Աննա Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

5․ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանը օգոստոսի 7-ից փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

6․ ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

7․ Գայանե Մելիքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

8․ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

9․ Ալիսա Բոյաջյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

10․ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Եսայի Բաբելյանը օգոստոսի 14-ից փոխադրվել է Գլխավոր դատախազության Միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին:

11․Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը օգոստոսի 7-ից փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:

12․ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Արբակ Զաքարյանը օգոստոսի 14-ից գործուղվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի թափուր հաստիքին՝ մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ:

13․ Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին. Երևան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Ռաֆայել Մանուկյանի վրա:

14․ Արմեն Օսեյանը օգոստոսի 7-ից նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:

15․ Գագիկ Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

16․ Բագրատ Ղազինյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

17․ Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

18․ Կարեն Սուքիասյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

19․ Արտյոմ Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին:

20․ Վարդան Պողոսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնից:

21․ Արման Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

22․ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը օգոստոսի 7-ից փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:

23․ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

24․ Հրաչյա Ասատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

25․ Էդուարդ Վերմիշյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

26․ Կարեն Խաչատրյանն ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

27․ Սևակ Շհոյանն ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

28․ Էդգար Պետրոսյանն ազատվել է Սյունիքի մարզի ավագ դատախազի պաշտոնից:




Լրահոս