Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել էր Նիժնի Նովգորոդի «Պարիին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ 29-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։
Այսպիսով, «Կրասնոդարը» երրորդ հաղթանակը տարավ Ռուսաստանի առաջնության մեկնարկային երեք տուրերում և ինը միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
Անցած մրցաշրջանում «Կրասնոդարը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ 30 խաղում վաստակելով 48 միավոր։