Հուլիսի 25-ին նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին շուրջ հինգ տասնյակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Gellup International ասոցիացիան անցկացրել է հետազոտություն քաղաքացիների շրջանում՝ արդյո՞ք հետևել են ասուլիսին։
Հարցվածների 35.0%-ը չի հետևել։ Մնացած 65%-ից, ովքեր որ հետևել են ասուլիսին, 54,4%-ը չի վստահում/հավատում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պատասխաններին ու տեղեկատվությանը։ Նրա խոսքին լիովին հավատում են 16.1%-ը, վստահում են 14,5%-ը, դե իսկ 13,1%-ն էլ ավելի շատ չի վսահում։
Ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում ևս կան մարդիկ, որոնք անորոշության մեջ են։ Եվ այսպես, հարցված քաղաքացիների 1,8%-ը դժվարանում է հավատալ կամ չհավատալ, վստահել կամ չվստահել սեփական պետության առաջին դեմքին։
Մարիամ Ղազարյան