Գերմանիան վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինային է մատակարարել ևս երկու Wisent 1 զրահամեքենա, որոնք օգտագործվում են ականազերծման համար, երեք Vector հետախուզական անօդաչու թռչող սարքեր և ինը սահմանապահ ծառայության մեքենաներ: Այս զինատեսակները ներառվել են ռազմական օգնության թարմացված ցանկում:
Գերմանիան Ուկրաինային նաև ուղարկել է 5 SurveilSPIRE ավտոմատ հետախուզական համակարգ, 11 հակաականային գութան T-72 տանկերի համար և 5 շարժական ալեհավաք-աշտարակներ։
Օգնության նոր փաթի մասին, որը ներառում էնաև 25 Leopard 1 տանկ և 40 Marder զրահամեքենա, հայտարարվել է հուլիսի 11-12-ը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Դրանից առաջ Բեռլինը հայտարարել էր ռազմական աջակցության նոր փաթեթի մասին մայիսին: Նոր փաթեթի արժեքը կազմում է 700 միլիոն եվրո: Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնության ընդհանուր գումարը 2022 թվականի փետրվարից հասել է գրեթե 17 միլիարդ եվրոյի: