ՌԴ ռազմաօդային ուժերը խախտել են Թուրքիայի օդային սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ռազմաօդային ուժերը Սև ծովում խախտել են Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին, հղում անելով թուրքական բանակի գլխավոր շտաբի հայտարարությանը, հայտնում է TRT Haber հեռուստաընկերությունը:

Ըստ աղբյուրի` թուրքական ՌՕՈՒ ին պատկանող F-16 կործանիչները ստիպել են ռուսական ԻԼ-20 ռազմական օդանավին լքել Թուրքիայի օդային տարածքը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ ԻԼ-20 ը հարմարեցված է ռադիոլոկացիոն հետախուզություն իրականացնելու համար, այն հագեցած է տեսանկարահանող սարքերով, ինչպես նաև` ռադիոլոկացիոն տեղորոշման սարքերով:




Լրահոս