Արցախի ԱԺ-ն երկուշաբթի ժամը 10.00-ին արտահերթ նիստ կհրավիրի, օրակարգում ԱԺ նախագահ ընտրության հարցն է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջադրված միակ թեկնածուն դաշնակցական պատգամավոր Դավիթ Իշխանյանն է, այլ թեկնածուներ չկան: Նրա թեկնածությունն առաջադրել է ԱՀ նախագահ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» -ն: Ըստ Արցախի ԱԺ կանոնադրության՝ ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ: