Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է նախկինում կասեցված «հացահատիկի գործարքի» վերսկսումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Սև ծովի անվտանգությունը և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարությունից։

«Բլինքենի խնդրանքով տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախարար Ֆիդանը քննարկել է Անդրկովկասի իրադարձությունները և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Սևծովյան նախաձեռնության վերսկսումը, Սև ծովի և ՆԱՏՕ-ի անվտանգությունը»,- ասվում է ԱԳՆ-ում։

Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնությունը տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ իր առարկության մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի հետ գործարքի պայմանները չեն պահպանվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել իրենց խոստումները։ Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իրենց երկրներ, և գործարքի հիմնական նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյաններին, այդպես էլ չի իրականացվել։




Լրահոս