
Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում ընթացող Համահայկական խաղերի բացման արարողության մարզական շքերթին մասնակցեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի պատվիրակությունը։ Արցախի ներկայացուցիչները կմասնակցեն 6 մարզաձեւերի մրցաշարերի։
4 տարին մեկ անցկացվող Համահայկական խաղերին այս տարի մասնակցում է 41 երկրի շուրջ 7000 մարզիկ: Խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»։
Ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև։ Վիճարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլ