«Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հեռարձակել է 35 րոպեանոց «ֆիլմ», որը, կարճ ասած, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ սուվերեն տարածքը որպես Ադրբեջանի տարածք։
Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից։
Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք»:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ այաստանի մարզերը, մայրաքաղաք Երևանը և Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով:
«Չլինելով առաջին դեպքը՝ սուտ մատնանշումներով Ադրբեջանը շարունակաբար սնում է իր հանրությանը հակահայկական տրամադրություններով: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,- գրել է նա։