ԱՊԼ-ի ակումբները պատրաստվում են խնդրել ՖԻՖԱ-ին փոխել Սաուդյան Արաբիայում ամառային տրանսֆերային պատուհանի փակման ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները պատրաստվում են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) խնդրել փոխել Սաուդյան Արաբիայում ամառային տրանսֆերային պատուհանի փակման ժամկետը, հայտնում է Daily Mail-ը։

Այս կերպ Պրեմիեր լիգան հուսով է կանխել լիգայի խաղացողների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխությունը՝ սեպտեմբերի 1-ին Եվրոպայի թոփ առաջնությունների տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո:

Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի թիմերի համար տրանսֆերային պատուհանը բաց է մինչև սեպտեմբերի 7-ը, ինչը թույլ կտա տեղի ակումբներին ֆուտբոլիստներ ձեռք բերել Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։

Այս ամառ Սաուդյան Արաբիայի ակումբները նոր խաղացողների տրանսֆերների համար արդեն ծախսել են ավելի քան 400 միլիոն եվրո։




Լրահոս