Արդեն այսօր՝ օգոստոսի 7-ին, Արցախի խորհրդարանը նոր խոսնակ կընտրի:
ArmLur.am-ը գրել էր, որ առաջադրված միակ թեկնածուն դաշնակցական Դավիթ Իշխանյանն է,որին առաջադրել է ԱՀ նախագահ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» -ն:
Ըստ Արցախի ԱԺ կանոնադրության՝ ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել հուլիսի 29-ին: