
Արցախում դաշնակցական Դավիթ Իշխանյանը համարվում է արդեն ընտրված ԱԺ նախագահ, նա իշխանության և ընդդիմության կոնսենսուսային թեկնածուն է:
Ինչպես Արցախի ArmLur.am-ի աղբյուրներն են հայտնում, քանի որ նրան առաջադրել է իշխող «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը, որը խորհրդարանում ունի ձայների մեծամասնություն, ապա Իշխանյանին կարելի է համարել արդեն ընտրված:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր խմբակցությունները ևս կոնսենսուս ունեն Դավիթ Իշխանյանի շուրջ, նրանք ևս հակված են կողմ քվեարկել նրա թեկնածությանը:
Ըստ Արցախի ԱԺ կանոնադրության՝ ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ։ Արցախի ԱԺ-ն ունի 33 պատգամավոր։
Քրիստինա Մուշեղյան