ՎԻԴԵՈ․ՖՈՏՈ․ Աննա Աստիի մենահամերգը՝ Երևանում․ երեկոյի անակնկալներն ու հայտնի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ռուս երգչուհի Աննա Աստիի մենահամերգը:

Համերգի բացմանը ելույթ ունեցավ հայտնի հայ երգչուհի Չինան` Չինար Իսոյանը: Երևանյան համերգին Աստին ներկայացրեց իր նոր կարգախոսը՝ «Singing soul of a woman»: Գաղափարի հիմքում կանանց ձայնը լսելի դարձնելն ու նրանց աջակցելն էր։

Երգչուհին նաև դուետով հանդես եկավ հայ երգիչ Սարո Գևորգյանի հետ:

Երգիչը նաև նախահամերգային լուսանկարներ է հրապարակել Աստիի հետ ինստագրամյան իր էջում:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Սարո Գևորգյանը դարձավ «Նոր Ալիք» միջազգային ամենամյա մրցույթի հաղթողը: Մրցույթին մասնակցում էր 9 երկրի (Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան) 11 ներկայացուցիչ։ Սարոն առաջատար դարձավ 267 միավորով:

Մարիամ Ղազարյան




Լրահոս