Քաղաքական սերնդափոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ Հայաստանի ընդդիմությունները ձախողվել են: Ձախողվել են գաղափարական, ավելի ճիշտ անգաղափարական լինելու պատճառով, ձախողվել են վճռականության պակասից, ձախողվել են հազար ու մի պատճառով: Մենք տարաբնույթ ուսումնասիրություններում մոռանում ենք քաղաքականության սուբյեկտին՝ անհատին, նրա կերպարը, նրա պատկերացումներն ու քաղաքական ձեռագիրը: Ըստ ինձ, եկել է քաղաքական սերնդափոխության ժամանակը, երբ հարթակ է գալու Անկախ Հայաստանի սերունդը: Երբ քաղաքականության մեջ երիտասարդ են համարվելու ոչ թե 30-անց գործիչները, այլ իրական երիտասարդները, երբ երիտասարդներն իրենց վճռականությամբ, իրենց հավատով ու սկզբունքայնությամբ գերազանցելու են նախորդ սերնդին: Առանց սերնդափոխության, առանց երիտասարդ ու թարմ ուժերի առկայության ամեն բան անիմաստ է:




Լրահոս