Այսօր՝ օգոստոսի 7-ին, Արցախի խորհրդարանն ԱԺ նոր նախագահ ընտրեց առաջադրված միակ թեկնածուին՝ դաշնակցական Դավիթ Իշխանյանին։ ԱԺ նախագահի ընտրությունից առաջ ArmLur.am-ը կապ էր հաստատել ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանի և Լիլիթ Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է ստացվում որ իրենց թիմը, որը մշտապես քննադատել է Արցախի իշխանություններին՝ հատկապես Արայիկ Հարությունյանին, հիմա այդ նույն թիմի անդամը Հարությունայի կողմից առաջադրվում է ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն, մեզ հետ զրույցում թե՛ Գեղամ Մանուկյանը և թե՛ Լիլիթ Գալստյանը հրաժարվեցին մեկնաբանել՝ նշելով, որ կխոսեն միայն Իշխանյանի ընտրվելուց հետո:
Հիշեցնեք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ առաջադրված միակ թեկնածուն դաշնակցական Դավիթ Իշխանյանն է, որին առաջադրել է ԱՀ նախագահ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» -ն:
Ըստ Արցախի ԱԺ կանոնադրության՝ ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել հուլիսի 29-ին:
Մաշա Մելքոնյան