ArmLur.am-ի Արցախի աղբյուրները հայտնում են, որ Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի ԱԺ նախագահ։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը քիչ առաջ հայտնել էր, որ Արցախում դաշնակցական Դավիթ Իշխանյանը համարվում է արդեն ընտրված ԱԺ նախագահ, նա իշխանության և ընդդիմության կոնսենսուսային թեկնածուն է:
Ինչպես Արցախի ArmLur.am-ի աղբյուրներն են հայտնում, քանի որ նրան առաջադրել է իշխող «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը, որը խորհրդարանում ունի ձայների մեծամասնություն, ապա Իշխանյանին կարելի է համարել արդեն ընտրված: