«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է»․ Անի Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` հիշեցնելով, որ հունիսին ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին բանաձև՝ հիմնված Փոլ Գավանի զեկույցի վրա։

«Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել էր․ «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է»։

Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար»,- նշել է Բադալյանը։




Լրահոս