ArmLur.am-ը գրել էր, որ երեկ Երևանում կայացել է երգչուհի Աննա Աստիի մենահամերգը:
Համերգի հայտնի հյուրերի շարքում էր նաև երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ով պարբերաբար հրապարակումներով կիսվում էր իր ինստագրամյան էջում:
Համերգի ավարտից հետո՝ «Yassou» ռեստորանում, որը պատկանում է Անահիտ Սիմոնյանին, Աստին, Անահիտը և երեկույթի այլ հյուրեր, կոտրել են ափսեներ՝ ի նշան հաջողված համերգի ավարտի:
«Խնջույքից հետո իմ սիրելի երգչուհի Աստիի հետ՝ իմ ռեստորանում: Սա իմ երազանքն էր: Շնորհակալություն անհավանական օրվա համար»,- գրել է Սիմոնյանը՝ վիդեոյին կից:
Մարիամ Ղազարյան