ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտոնյաների ապօրինի գույքերի գործերը քննող դատավորը` սպառնալիքների մասին. Ժողովի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 4-ին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողովը, և ԲԴԽ անդամ ընտրվեց Կարեն Անդրեասյանի սրտի թեկնածուն՝ Էդգար Հովհաննիսյանը:

Նկատենք, որ ժողովից առաջ Դատավորների միությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով՝ «օգոստոսի 4-ի ժողովին ընդառաջ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու, լիազորությունները դադարեցնելու, առաջխաղացման ցուցակներից հանելու սպառնալիքների ներքո՝ հրամցվում է ժողովին պարտադիր մասնակցելու և նախընտրած թեկնածուին ընտրելու «օրակարգ», որն անշեղորեն, վաղ թե ուշ, այլ գործողությունների հետ միասին, արժանանալու է իրավական գնահատականի և հետևանքների:

Կոչ ենք անում դատավորներին անտեսել սպառնալիքները և փակ քվեարկությամբ առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և խղճով»:

Եվ այսպես, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանից, որը քննում է նախկին պաշտոնյաների գործերը,  մասնավորապես՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և այլոց ապօրինի գույքի գործով դատախազության հայցերը, հետաքրքրվեցինք, թե նրա նկատմամբ սպառնալիքներ եղե՞լ են, թե՞ ոչ:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս