Ինչպես հայտնի է, դատավոր Ժորա Չիչոյանը կալանքի որոշում կայացրեց 44–օրյա պատերազմում զոհված զինխառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի մասով: Բանն այն է, որ նրա այս որոշումից հետո մամուլը գրեց, որ դեռեւս մեկ տարի առաջ ՀՀ նախագահն առարկություն էր ներկայացրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու մասով ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որը ԲԴԽ-ն ընդունել էր ի գիտություն, սակայն ԲԴԽ-ում դատավոր հորեղբոր Սերգեյ Չիչոյանի եւ իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործուն ջանքերով ԲԴԽ հաշվի չառավ նախագահի առարկությունը, Ժորա Չիչոյանին նշանակեց դատավոր:
Ըստ մամուլի, իշխանության սրտի դատավոր Ժորա Չիչոյանն էլ, որ քար չգցի իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կարիերայի վրա, կամ հորեղբոր` դատավոր Սերգեյ Չիչոյանին չվնասի, կամ հորեղբոր փեսային` Անուշավան Մուշեղյանի համար խնդիրներ չստեղծի, որը կրկին դատավոր է, կալանքի տարավ զինվորի մորը։ Այսպիսով հետաքրքրվեցինք, թե կալանավորումից առաջ զանգ ստացել է,թե ոչ։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան