Իսրայելը և Սաուդյան Արաբիան կխորացնեն տնտեսական և գործարար կապերը։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա նաև ասել է՝ Իսրայելը կարող է գործարք կնքել Սաուդյան Արաբիայի հետ, նա վստահ է՝ կկարողանան կառուցել «տնտեսական միջանցք», որը կձգվի Արաբական թերակղզուց մինչև Եվրոպա։ Նշվում է, որ «տնտեսական միջանցքը» կներառի էներգետիկ ոլորտը, տրանսպորտը և կապի տեխնոլոգիաները։