ԱԿ-ի հատուկ զեկուցողները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Վերջին յոթ ամիսների շրջափակումը հանգեցրել է նրան, որ բնակչությունը բախվում է առաջին անհրաժեշտության սննդի, դեղորայքի և հիգիենայի ապրանքների սուր պակասի,- նշվում է հաղորդագրությունում։
Փաստաթուղթը ստորագրել են նաև սննդի իրավունքի հատուկ զեկուցողներ Մայքլ Ֆախրին և կրթության իրավունքի հարցերով Ֆարիդա Շահիդը։