Հայ Յեղափոխական Դաշնակցություն պատգամավոր Արթուր Խաչատրյանը նա է, ով որպես ընդիմադիր, բացահայտ քննադատում է իշխանությունների յուրաքանչյուր քայլը։ Նա 2020 թվականին ժառանգություն է ստացել մեկ բնակարան Արաբկիր վարչական շրջանում և մեկ անհատական բնակելի տուն Կենտրոն վարչական շրջանում և հողամաս Եղվարդ քաղաքում, 2010 թվականին ժառանգություն է ստացել բնակարան Աջափնյակ վարչական շրջանում։ 2021-ին գնել է ավտոկայանատեղի Արաբկիրում, 2014-ին բնակարան Դավթաշենում կնոջ հետ համատեղ սեփականությամբ, որը 2022 թվականին վաճառվել է 51 մլն դրամով։
Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 8 մլն 389 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի գումարն է «Միկշին» ՍՊԸ-ից։ Բանկային ավանդները կազմել են 11 հազար դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 870 հազար դրամ և 40 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 858, որից 6 մլն 045 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից։ Նա նաև աշխատանքի վարձատրություն է ստացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանից 171 հազար դրամ և «Մենեջմենթ Միքս Ինովացիոն Ակադեմիա» ՍՊԸ-ից 792 հազար դրամ։ Պատգամավորը տրված փոխառությունների դիմաց ստացել է տոկոս ՀՀ ֆինանսների նախարարությունից 848 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձ է Դավթաշենում ձեռք բերված հիփոթեքի համար։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 մլն 388 հազար դրամ։
Կինը՝ Գոհար Կարապետյանը, 2021 թվականին հողամաս է գնել Արաբկիր վարչական շրջանում։ Կինը հայտարարագրել է բնակարան Արաբկիր վարչական շրջանում, որը իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։ Խաչատրյանը հայտարարագրած տրանսպորտային միջոց չունի, սակայն կինը 2020 թվականին ձեռք է բերել մեքենա՝ 2007 թվականի արտադրության Toyota մակնիշի։ Կնոջ բանկային ավանդները կազմել են 5 հազար դոլար և 21 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 100 հազար դրամ և 38 դոլար։ Կարապետյանը հաշվապահ է «ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ» ՍՊԸ-ում, որից ստացել է աշխատանքի վարձատրություն 1 մլն 119 հազար դրամ։
Խաչատրյանը համդիսանում է «Ագրիմակ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր։
Էմմա Միքայելյան