Վաշինգտոնը կրկին պնդում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ՌԴ-ից հնչող տեսակետին։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել է՝ «հապճեպ» պատրաստված, «հում» խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի․

Խոսնակը հայտարարել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրիրը հասանելի է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանությունների»․

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն առնչվում են այս քննարկմանը, անմիջական կողմեր են։ Մենք ուղիղ ենք աշխատում այդ երկրների հետ, հատուկ բանագնաց Բոնոն նախորդ շաբաթ այցելել է տարածաշրջան, ուղիղ խոսակցություն ունեցել։ Եվ մենք հավատում ենք, որ, ի հեճուկս այլ երկրների մեկնաբանությունների, որոնք այս հակամարտության կողմ չեն, խաղաղության համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակելու ենք աշխատել նրանց հետ այս նպատակը հետապնդելով»,- նշել է նա։




Լրահոս