ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը գործուղվելու են Կիպրոս։
Որոշման մեջ նշվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ 1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2023 թվականի օգոստոսի 21-26-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա՝ օգոստոսի 21-24-ը, Լիմասոլ՝ օգոստոսի 24-26-ը ներառյալ)՝ կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու, ինչպես նաև պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների և կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Ամալյա Կարապետյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: