Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է ընտրել Լիզա Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի և Կարեն Թումանյանի թեկնածությունները: Արդյունքում դատավոր ընտրվեց Լիզա Գրիգորյանը եւ ըստ լուրերի՝ նրա հաջողության գրավականը ՔՊ-ական ընկերուհի ունենալն է: Բան այնէ, որ Լիզա Գրիգորյանը ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան