«Ժողովուրդ». Վարչապետ ես եղել, վարչապետին ես թիրախ սարքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ՀՀ վարչապետին է առաջարկել գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողովի կազմ: Թեեւ դեռ այն չի հաստատվել պաշտոնապես, այնուամենայնիվ, Նազարյանը հայտնել է, որ ինքը նպատակահարմար է գտնում հանձնաժողովում ընդգրկել ՀՀ գյուղատնտեսության, Էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարություններին, Հանրային խորհրդին, Գործարարների միությանը եւ Հ/Կ-ների:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ հանձնաժողովները ստեղծվում են, որպեսզի «թաղեն» իրականությունը, Նազարյանը պատասխանեց. «Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց»: Նա, դիմելով Հրանտ Բագրատյանին, ասաց. «Վարչապետ ես եղել, անընդհատ վարչապետին ես թիրախ սարքում, մի օր էլ ՀՀ նախագահի հասցեին խոսի, մի օր էլ Աժ նախագահի հասցեին խոսի, ինչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի խոսի»:

Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս