Armenian text to speach

Ադրբեջանի ԱԳՆ կայքը ՀՀ տարածքում չի գործում․ օգտատերերի ահազանգներն ու փորձագետի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առավոտվանից համացանցում տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանի ԱԳՆ կայքը ՀՀ տարածքում չի գործում։ Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ահազանգում են՝ եթե չիմանանք, թե ինչ հայտարարություններ է տարածում Ադրբեջանի ԱԳՆ-ն, ապա ինչպե՞ս պիտի հասկանանք նրանց վարած քաղաքականությունը։ Armlur.am-ը կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ՝ հասկանալու՝ որն է խնդիրը։ Անի Բադալյանը պատասխանեց, թե հարցն իրենց տիրույթում չէ, սական իրենք շարունակում են հետևել ինչպես Ադրբեջանի ԱԳ նախարարության, այնպես էլ մյուս երկրների տարածած հաղորդագրություններին։

ArmLur.am-ն այս հարցին մասնագիտական վերլուծություն ստանալու համար կապ հաստատեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որն ասաց․
«Սովորաբար, ադրբեջանական պետական կայքերն իրենք են բլոկվում հենց իրենց կողմից՝ Հայաստանում չգործելու համար։ Արդեն տասը տարուց ավելի այս վիճակն է տիրում։ Հիմնականում այս խնդիրը կապված է լինում իրենց անվտանգության համակարգերի հետ։ Իրենք հարձակումներ են գրանցում և այդ դեպքում հայկական IP-ները փակվում են»,- ասաց նա։




Լրահոս