«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վարդենիս քաղաքի «Բադեյանի պետական» քոլեջն արդեն նոր տնօրեն ունի։ Քոլեջի նախկին տնօրեն Արամ Կարապետյանին այսուհետ փոխարինելու է նորանշանակ տնօրեն Արթուր Սիրադեղյանը։ Նշենք, որ «կռվախնձոր» դարձած պաշտոնի համար տարիներ շարունակ թեժ պայքար էր մղվում։
Բազմաթիվ վարդենիսցիներ պայքարում էին այս պաշտոնը ստանձնելու համար, սակայն Արթուր Սիրադեղյանը՝ նորանշանակ տնօրենը, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հերիք չէ՝ Վարդենիսից չէ, այլև եկել է Վանաձորից։ Նշենք, որ ըստ ArmLur.am-ի ստացած բացառիկ տեղեկությունների՝ Սիրադեղյանն ընտանիքիով արդեն տեղափոխվել է Վարդենիս։
ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ-ի հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք նա ընտրվել է տնօրենի պաշտոնում։ ԿԳՄՍ-ից մեզ հաստատեցին՝ Արթուր Սիրադեղյանն ընտրվել է Վարդենիսի Բադեյանի տնօրենի պաշտոնում։ «Տեղի է ունեցել մրցույթ՝ սահմանված կարգով։ Արթուր Սիրադեղյանն ընտրվել է տնօրենի պաշտոնում։ Նա ընտրվել է ձայների 2/3-ով» ,- ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին ԿԳՄՍ-ից։
Հիշեցնենք, որ քոլեջի հիմնադիրն Արամ Կարպետյանն է, որն անցած տարիների ընթացքում կայացրել է քոլեջը, դարձրել մրցունակ, սակայն 2019 թվականին նրան ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հեռացրեց աշխատանքից, 5 տարի քոլեջը մնաց առանց ղեկավարի և իրապես դարձավ կռվախնձոր: Իշխանության տարբեր ներկայացուցիչները՝ մարզպետ Կարեն Սարգսյանը, այլ պաշտոնյաներ տարբեր մարդկանց հովանավորում էին, սակայն որևէ վարդենիսցի այդպես էլ չհաղթեց մրցույթում: Նախարար Ժաննա Անդրեասյանը դրսից նշանակեց տնօրեն: Տեսնենք՝ կկարողանա զարգացնել հեռավոր այդ բնակավայրի Նիկոլ Փաշինյանի օրոք քայքայված կրթական հաստատությունը։