«Գժական բան ենք սկսում»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակված տեսանյութին կից գրել է հաղորդավար, շոումեն և պրոդյուսեր Արամ Մելիքյանը: Հոլովակում «Էլի լավ ա» թիմի ներկայացուցիչներն են, ովքեր «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հումորի Լիգա» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեցին օրեր առաջ:
Մելիքյանը ակնարկել է նոր նախագծի մասին, սակայն մանրամասներ չի հաղորդել:
ArmLur.am-ի հետ զրույցում նախագծի ղեկավար, պրոդյուսեր Արամ Մելիքյանը ներկայացրեց մանրամասներ նախագծից՝ փակագծերը չբացելով.
«Նոր բան ենք սկսում, որտեղ կլինեն ոչ միայն «Էլի լավ ա» թիմի տղաները, այլև այլ հումորիստներ: Սա ևս ցուցադրվելու է «Շանթ» հեռուստաընկերության եթերում: «Ուժեղ բան» ենք սկսում, հետևել է պետք»:
Նշենք նաև, որ նախագիծը նախատեսվում է սկսել սեպտեմբերի-հոկտեմբեր ամիսներին:
Մարիամ Ղազարյան