
Պաշտոնաթող գեներալ Օտտո Պերես Մոլինը հաղթել է Գվատեմալայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում,- հաղորդում է France-Press-ը: Ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 6-ին: Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում Մոլինը հավաքել է ձայների 55,2 տոկոսը, իսկ նրա մրցակիցը` գործարար Մանուել Բալդիսոնը` 44,8 տոկոսը: Մոլինը արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին եւ շնորհակալություն հայտնել իր օգտին քվեարկողներին: