ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործությունների թիվը 2886-ով ավելացել է, դատապարտվածները 828-ն են․ հունվար-հունիս ամիսների տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը եղել է 19 891, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում դեպքերը եղել են 17.005: Ստացվում է, որ հանցագործությունների թիվը ավելացել է 2886-ով:

Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքերը եղել են 1233-ը, իսկ ահա 2022 թվականի նույն ժամանակահատվածում եղել են 656-ը: Ստացվում է՝ դեպքերը կրկնապատկվել են։

Երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար հունվարից մինչեւ հունիսը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում դատապարտման են ենթարկվել 523 անձ։
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների կատարման մեջ դատապարտվել են 106 անձ:
Ընդհանուր 2023 թվականի հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվախում ՀՀ -ում դատապարտվել է 828 քաղաքացի:




Լրահոս