Նրա դեմ անձնական որևէ բան չկա. ինչու «Միասնական Հայրենիք»-ը չի ընտրել Դավիթ Իշխանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանն  ընտրվեց Արցախի ԱԺ նախագահ: Նա ընրվեց 22 կողմ ձայնով, դեմ քվեարկեց 9 պատգամավոր։

Ինչպես արդեն տեղեկացրել է  ArmLur.am-ը, Դավիթ Իշխանյանի թեկնածությանը դեմ է քվեարկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: Խորհրդարանական մյուս խմբակցությունները կողմ են քվեարկել Իշխանյանի թեկնածությանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Միասնական Հայրենիք» կուսակցության անդամ Սեյրան Հայրապետյանի հետ, պարզելու, թե ինչու է իրենց խմբակցությունը դեմ քվեարկել և արդյոք կապ ունի այն փաստը, որ Իշխանյանը ՀՅԴ անդամ է։

«Մեր խմբակցության ղեկավարը մինչև քվեարկությունը իր տեսակետը ներկայացրել էր, որից հետո մենք քվեարկել ենք:  ՀՅԴ անդամ լինելը կապ չունի, և ոչ էլ կոնկրետ Իշխանյանի դեմ անձնական որևէ բան կա: Մենք քիչ հետո հայտարարություն կտարածենք այս մասին, բայց  այս պահին ավելին չեմ կարող ասել»- ասաց Հայրապետյանը:

Մաշա Մելքոնյան 




Լրահոս