ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մոտ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է այցելի Ալավերդի համայնք՝ այնտեղ իրականացված աշխատանքները տեսնելու:
Մեր տեղեկությունների համաձայն՝ այցը նախատեսված է այս շաբաթ: ArmLur.am-ը կապ հաստատեց Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյան հետ, պարզելու թե ինչ հանդիպուներ են նախատեսվում այցի ընթացքում, սակայն վերջինս ասաց, որ ինքը Փաշինյանի այցի մասին տեղեկություն չունի:
Հիշեցնենք, որ Թամազյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, և ՔՊ-ականները չեն կարողանում հաշտվել այս փաստի հետ և իրենց պլանների մասին տեղյակ չեն պահում քաղաքապետին:
Մաշա Մելքոնյան