Հայաստանի մասնակիցները 1 ոսկե եւ 4 արծաթե մեդալ են նվաճել Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած 30-րդ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition):
Այս մասին հայտնու են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ ոսկե մեդալի արժանացել է Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալների՝ Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը, Վահրամ Ասատրյանը (Երեւանի պետական համալսարան) եւ Արման Ֆահրադյանը (Հայ-ռուսական համալսարան)։ Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Օլիմպիական թիմը մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գեւորգյանը, Արման Բայրամյանը եւ Տիգրան Հակոբյանը:
Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմերի շուրջ 393 ուսանողներ: