Օգոստոսի 9-ը աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ը աշխարհում նշում են աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրը (International Day of the World’s Indigenous People):

Calend-ի հաղորդմամբ՝ տոնը 1994 թվականին հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան:

Այդ առիթով ընդունված հռչակագրում ասվում էր. «Այսօր մենք արժանին ենք մատուցում բնիկ ժողովուրդներին նրանց մշակութային ժառանգության և այն առանձնահատուկ ավանդի համար, որ ունեցել են մոլորակի ազգերի կյանքում: Մենք նաև հիշում ենք այն ահռելի դժվարությունների մասին, որոնց բախվել են այդ ժողովուրդները` անթույլատրելի ծավալների հասնող չքավորությունից մինչև ունեզրկություն, հարստահարում, և մարդու հիմնարար ազատությունների ոտնահարում»:




Լրահոս