ՀՖՖ կողմից ներկայացված ՈՒԵՖԱ-ի պատվիրակների թիվն ավելացել է ևս երկուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ կողմից ներկայացված ՈՒԵՖԱ-ի պատվիրակների թիվն ավելացել է ևս երկուսով։

ՈՒԵՖԱ-ի պատվիրակի գործառույթներ կիրականացնեն ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Էդգար Մանուկյանը և ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

Նոր պատվիրակներն արդեն ստացել են իրենց առաջին նշանակումները: Էդգար Մանուկյանը նշանակվել է օգոստոսի 10-ին կայանալիք «Համրուն Սպարտանս» (Մալթա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղի, իսկ Վահան Բերակչյանը՝ նույն օրը կայանալիք «Օմոնիա» (Կիպրոս) – «Միդտյուլան» (Դանիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:




Լրահոս