
MTV Europe երաժշտական մրցանակաբաշխությունը, ինչպես միշտ, առանց անակնկալների չի անցել: Մինչ “Հերոսները” ֆիլմի դերասանուհի Հայդեն Փանեթիերը հայտարարում է “Լավագույն երգ” անվանակարգի հաղթողին, բեմ է ներխուժել անծանոթ տղամարդ` լրիվ մերկ վիճակում: Ապշած Հայդենի հետ մեկ-երկու բառ փոխանակելուց հետո նա հեռացել է հետնաբեմ:Երկրպագուների համար այդպես էլ անորոշ է մնացել` մերկ ներխուժումը բեմադրված էր կազմակերպիչների կողմից, թե տղամարդն իսկապես անսպասելի է դա արել` ցանկանալով մեկ րոպեում դառնալ աշխարհահռչակ: