Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ մի քանի շաբաթ առաջ կոտրել է ուսը և վնասել ջիլը։ Նա Instagram-ում պատմել է լուրջ վնասվածքի մասին, գրում է People-ը։
42-ամյա հեռուստաաստղը, ով հայտնի է իր կազմվածքին հետևելով և պարբերաբար մարզվելով, պատմել է, որ իրեն ստիպել են որոշ ժամանակով հրաժարվել մարզումներից։ Հարկադիր ընդմիջման պատճառը նա առողջական լուրջ խնդիրն է անվանել։
«Ես կոտրեցի ուսս և վնասեցի ջիլս, այնպես որ շաբաթներով մարզասրահ չգնացի, բայց վերադարձա։ Ինձ ոչինչ չի կանգնեցնի»,-գրել է Քարդաշյանը։