Քրեկատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի ազատումից հետո կալանավորումների շքերթ է սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի՝ պաշտոնից ազատվելուց հետո գործընթացները ոլորտում դեռ չեն ավարտվել: Ծառայության պետ, ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանին աշխատանքից ազատելուց հետո առաջիկայում կալանավորումներ են սպասվում քրեակատարողական հիմնարկներում: Ասել է թե՝ Ատոմյանի ենթակայության տակ աշխատած համակարգում աշխատակիցները գործարքների մեջ են եղել կալանավորների հետ, Ատոմյանը կա՛մ չի տիրապետել իրավիճակին, կա՛մ էլ մասնակից է եղել գործարքներին: Իրավապահները բացահայտումներ են արել: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկայում քրեակատարողական հիմնարկներից
կալանավորումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր գրել, որ սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի մասով սկսվել է գործընթաց, ու չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին: Եւ, ահա, մեր տեղեկությունը հաստատվեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս