
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ նրա հարազատները հրաժարվում են այդ թեմայով որեւէ հարցի պատասխանել:
Քանի որ այսօր Սամվել Բաբայանի ծննդյան օրն է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրա հարազատներից ճշտել` որտեղ է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը, եւ ինչպես են իրենք պատրաստվում շնորհավորել գեներալին: «Կներեք, բայց ոչ մի բան չենք կարող ասել»,- մեր բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց Բաբայանի կինը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Սամվել Բաբայանը վարկի դիմաց գրավադրել էր ե’ւ իր, ե’ւ ընկերներից շատերի բնակարանները` խոշոր բիզնես սկսելու ակնկալիքով, սակայն բիզնեսը չէր հաջողվել, ու չկարողանալով պարտքերի տակից դուրս գալ, նա պարզապես լքեց Հայաստանը` վարկերի տակ թողելով ընկերների բնակարանները:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում