«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգը թեժ աշխատանքային քննարկման մեջ է, նախագիծ են մշակում՝ ընդդեմ ԲԴԽ դատավոր անդամների: Ի՞նչ է սպասվում նրանց:
Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել էր ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչի հարցը և առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Արդյունքում օգոստոսի 4-ին հարցը ընդգրկվեց օրակարգում, եւ դատավորների քվեարկեցին, որ ստեղծվի նախագիծ, ինչը կդառնա գործիք, որ դատավորների հետ կանչի ինստիտուտը կկարգավորվի իրավաբանորեն:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ այս օրերին դատավորները մշակում են ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչի նախագիծը, որը հետագայում կուղարկվի ՀՀ կառավարություն՝ հաստատման, իսկ ավելի ուշ օրենքի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ քննարկելու եւ քվեարկելու համար։ Ասել է թե՝ ԲԴԽ դատավոր անդամների շուրջ օղակը սեղմվում է, քանի որ ընտրվել են ԲԴԽ անդամներ, սակայն այդ կառույցում դատավորների շահերը չեն ներկայացնում, այլ քաղաքական իշխանությանն են հնազանդվում: Դա է պատճառը, որ դատավորները նրանց մասով գործընթաց են սկսել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: