Ռուսաստանցի ծանրորդներին թույլ չի տրվել մասնակցել աշխարհի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ռուսաստանցի ծանրորդներին թույլ չի տվել մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

IWF-ի գործադիր կոմիտեն հաստատել է չեզոք մարզիկների պատվիրակության կազմը, որում ընդգրկվել են միայն Բելառուսի 12 մարզիկներ:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

Այս տարվա մայիսի 12-ին IWF-ը թույլատրել էր Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդներին չեզոք կարգավիճակում մասնակցել միջազգային մրցումների։




Լրահոս