2022 թվականի սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Կրակել էին ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու՝ Սերգեյ Մելիքյանի և նրա ընկերոջ վրա։ Կրակոցների հետևանքով պատգամավորի որդու ընկերոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Սպանության գործը մտել է դատարան, ով է մեղադրյալը։
Վերջինս Էրիկ Հովակիմյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00:23-ին, ընկերոջ՝ Ստեփան Սարգսյանի հետ, վերջինիս կողմից շահագործվող «ԲՄՎ X6» մակնիշի հաշվառման համարանիշներով ավտոմեքենայով ժամանել է Երևանի Աբովյան փողոցի 3/1 հասցեում գործող «ԷՎՆ» սրճարան: Սրճարանում Ստեփան Սարգսյանը ընկերների հետ խնջույքի ընթացքում՝ ժանը 02:00-ի սահմաններում քննությամբ չպարզված հարցի շուրջ՝ վեճի է բռնվել նույն սրճարանում գտնվող Արման Գագիկի Բաղդասարյանի հետ:
Ստեփան Սարգսյանի կողմից վիճաբանությանը միացել է վերջինիս ընկերը՝ Էրիկ Հովակիմյանը, իսկ Արման Գագիկի Բաղդասարյանի կողմից՝ ԱԺ նախկին պատգամավորի որդին՝ Սերգեյ Գագիկի Մելիքյանը և Արման Աշոտի Խաչատուրյանը, այնուհետև վիճաբանության մասնակիցները բարձրացել են դեպի Աբովյան փողոց 7 հասցեում գտնվող «Լանուջ բար՚» կոչվող սրճարանի հարակից տարածք: Նշված տարածքում Էրիկ Հովակիմյանը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում՝ ապօրինի ձեռք բերված և նախապես կրած 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար վտանգավոր եղանակով, այն է՝ մոտակայքում գտնվող բազմաթիվ մարդկանց կյանքի համար իրական վտանգի պայմաններում, Արման Խաչատուրյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ՝ մի քանի անգամ կրակել է, ինչի արդյունքում 2021 թվականի սեպտեմբերին Արման Խաչատուրյանը գիտակցության չգալով՝ մահացել է։
Պարզվում է՝ պատգամավորի որդու ընկերոջը կյանքից զրկած Էրիկ Հովակիմյանը առողջական խնդիր ունի։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառել են անվտանգության միջոց։ Armlur.am-ը հետևում է քննության ընթացքին։
Քնար Մանուկյան