Երեկ Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր իրականացվում մի խումբ ազատամարտիկների կողմից, ովքեր հայտարարեցին, որ գիշերը՝ ժամը 22:30-ին, շարժվելու են Կոռնիձոր: Վերջիներս հայտարարել էին, որ գնալու են մինչև վերջ։
ArmLur.am-ը կապ հաստատեց Կոռնիձորի համայնքապետ Արշակ Կարապետյանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ:
«Այդ ջոկատը եկել էր, բայց, ոնց ես հասկացա, արդեն գնացել են: Ես չհասկացա էլ, թե ինչու են եկել, ինչ են անում, երևի ինչ-որ նկարահանում կար, թե ինչ, եկան ու գնացին. այս պահին էստեղ ոչ մեկ չկա։ Առավոտն եմ իրենց տեսել, այնտեղ եմ եղել, բայց ինչ էին ուզում անել, չեմ կարող ասել, մանրամասները չեմ էլ հարցրել: Բայց իմ այնտեղ գնալուց մի 10 րոպե հետո իրենք գնացին, չիմացա, թե ուր»- ասաց Կարապետյանը:
Մաշա Մելքոնյան