Կարևոր արձանագրում․ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի պատասխանը` Արցախի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՑԹԻ-ն ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը: Դրանում ասվում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որն արգելափակում է Արցախի սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի մուտքը, ցեղասպանություն է Արցախի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

«Չկան դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի։

Շատ առումներով, Արցախի էթնիկ հայերի սովամահությունը ցեղասպանության արխետիպն է՝ կյանքի այնպիսի պայմանների պարտադրումը, որոնք կանխամտածված հանգեցնում են խմբի ոչնչացմանը: Այն փակում է ողբերգական շրջանակը, քանի որ «1915թ. թուրք ղեկավարների կողմից հայերի նկատմամբ գործածը կյանքի պայմանների միտումնավոր ստեղծման ցեղասպանական դրույթի օրինակ է»»,-ասվում է զեկույցում:

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին` խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Արցախի շրջափակումը համարվում է ցեղասպանություն, թե՞ ոչ։




Լրահոս